
Մեր ծառայությունները
Գտիր այն լուծումները, որոնք փնտրում ես:

Խորհրդատվություն
Մեր անշարժ գույքի խորհրդատվական ծառայությունը կօգնի քեզ հասկանալ տեղական շուկայի միտումները ու հնարավորությունները, որպեսզի ավելի վստահ ու ճիշտ ներդրումային որոշումներ կայացնես։ Մենք մանրամասն վերլուծում ենք շուկայի ընթացքը, նաև օգնում ենք իրավաբանական, կարգավորիչ ու ապահովագրական հարցերում, որ կարողանաս պլանավորել ու լինես վստահ, որ քո ներդրումները անվտանգ ու եկամտաբեր կլինեն։ Եթե առաջին անգամ ես ներդրումներ անում կամ ուզում ես պորտֆելիդ ընդլայնել, մեր ծառայությունները կահարում ենք՝ ըստ քո կարիքների ու նպատակների։
Գույքի կառավարում
Մենք տրամադրում ենք վստահելի աջակցություն սեփականատերերին՝ հոգալով անշարժ գույքի և վարձակալների կառավարման բոլոր ասպեկտները։ Մեր թիմը զբաղվում է վարձավճարների հավաքագրմամբ, վարձակալների պարտքերի լուծմամբ, հաշիվների վճարումներով, հաշվապահությամբ, պահպանմամբ և վերանորոգումներով՝ ապահովելով, որ քո գույքը միշտ պահպանի իր լավ վիճակը և համապատասխանի բոլոր կանոններին։
Մեր մասնագիտական թիմը նվիրված է քո գույքը կառավարել թափանցիկ, արդյունավետ ու եկամտաբեր կերպով՝ ապահովելով, որ վարձակալներդ ունենան դրական ու գոհացուցիչ փորձ։


Գործարքի կառավարում
Մեր գործարքի կառավարման ծառայությունը ներառում է անշարժ գույքի ձեռքբերման, վաճառքի և վարձակալության գործընթացների ամբողջական լուծումներ՝ ապահովելով պարզություն և թափանցիկություն: Բացի ներդրումային գույքի ձեռքբերման կամ վաճառքի գործընթացի սահուն իրականացումից, մեր թիմը նաև իրականացնում է վարձակալների որոնում, ստուգում և վարձակալության պայմանագրի կնքում՝ երաշխավորելով բոլոր իրավական և ֆինանսական գործընթացների արդյունավետ կառավարումը: